Ինչպես արդեն հայտնել ենք, Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն։
Այս առավոտ ԱՄՆ փոխնախագահը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցել է առանձնազրույց։
Փաշինյան-Վենս առանձնազրույցից հետո երկու երկրների պատվիրակություններն այժմ շարունակում են քննարկումները ընդլայնված կազմերով։














