ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն։

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Ըստ հաղորդագրության՝ այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահի միջև հանդիպում, որից հետո երկու պաշտոնատար անձինք հանդես կգան հայտարարություններով։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը ևս ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ միասին կժամանի Հայաստան և Ադրբեջան։