Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր այցելել է «Armenian Helicopters» ընկերություն՝ ծանոթանալու նրա գործունեությանը, զարգացման ռազմավարությանը և ավիացիոն ոլորտում իրականացվող ծրագրերին։
Շրջայցի ընթացքում ընկերության ներկայացուցիչները երկրի ղեկավարին մանրամասն ներկայացրին իրենց աշխատանքները պետական նշանակության ծառայությունների, բժշկական և զբոսաշրջային ոլորտներում։ Զրույցի ընթացքում քննարկվեցին բժշկական տարհանման և շտապ բժշկական ուղղաթիռային թռիչքների հնարավորությունները, ինչպես նաև արկածային տուրիզմի և փոքր ավիացիայի զարգացման ուղիները։
Հանդիպմանը ներկայացվեցին նաև պետական գերատեսչությունների՝ Ներքին գործերի նախարարության և Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցության և համատեղ ծրագրերի հնարավորությունները։ Կողմերը կարևորեցին մասնավոր և պետական հատվածների միջև արդյունավետ համագործակցության կարևորությունը՝ ի նպաստ շրջակա միջավայրի պահպանության և բնակչության անվտանգության ապահովման։














