Փետրվարի 4-ին ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարությունում կազմակերպված նախարարական համաժողովին։ Համաժողովը հրավիրել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ հանածոների թեմայով։
Միջոցառմանը ելույթներով են հանդես եկել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդում գլոբալ մատակարարման շղթաների հարցերով ավագ տնօրեն Դեյվիդ Քոփլին։
Համաժողովին ներկայացել է ավելի քան 50 երկրի ներկայացուցիչ։ Միջոցառման մասնակիցները միավորվել են հազվագյուտ օգտակար հանածոների մատակարարման շղթաների դիվերսիֆիկացման և կայունացման ուղղությամբ համագործակցելու համատեղ հանձնառությամբ։














