Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ այս մասին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, որը այս պահին այցով գտնվում է Անկարայում։
Նախարար Բարոն նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացումը կարող է դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանի տնտեսական զարգացման վրա։
Այս հայտարարությունը հնչեցվել է երկու երկրների արտգործնախարարների հանդիպման ընթացքում, որը նպատակ ունի խորհրդակցել տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հարցերով։













