Դավոսում կայացած հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անդրադարձել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերին։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունը (ԱՊԱ)։
Հանդիպման ընթացքում Ալիևը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը», այդ թվում՝ TRIPP-ը, կարևոր դեր է խաղում տարածաշրջանային կապերի և տրանսպորտային ենթակառուցվածքների առումով։ Նա ընդգծել է, որ այս նախագիծը կարող է զգալիորեն խթանել տարածաշրջանի տնտեսական զարգացումը։













