Եվրոպայի խորհրդարանի շենքի մոտ կտեղադրվի հայոց այբուբենի հուշարձան

Այսօրվա նիստում Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշեց աջակցել Եվրոպայի խորհրդարանի շենքի մոտ հայոց այբուբենի հուշարձան տեղադրելու նախաձեռնությանը։

Ըստ որոշման՝ Ազգային ժողովին կհատկացվեն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ՝ կառավարության պահուստային ֆոնդից։ Քանդակը կգնվի մեկ անձից՝ գնման ձևով։ Գնման պայմանագրի համաձայն՝ նախատեսվում է կատարել 60% կանխավճար։

Այս քայլը կատարվում է Եվրոպայի խորհրդարանի նախագահի հետ արդեն ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում։