Հունվարի 22-ին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ընդունել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սիլվիա Պատրիսիա Խիմենես Դելգադոյի գլխավորած պատվիրակությանը։
Ընդունելու ընթացքում Ռուբեն Ռուբինյանը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաև խորհրդարանական համագործակցության խորացումը։ Նա նշել է, որ կարևոր է ակտիվացնել փոխայցերը, այդ թվում՝ խորհրդարանական բարեկամական խմբերի մակարդակում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք ոլորտներում երկկողմ գործակցության զարգացման հարցերը։ Բացի այդ, անդրադարձ է կատարվել Լատինական Ամերիկայում տեղի ունեցող ընթացիկ զարգացումներին։













