«Թրամփի ուղին» նախագիծը կօգնի իրացնել Հարավային Կովկասի ներուժը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբին հայտարարել է, որ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրականացումը Հայաստանում կօգնի զարգացնել տարածաշրջանի առևտրային, տարանցման և էներգետիկ հնարավորությունները՝ դրական ազդեցություն ունենալով բարեկեցության և անվտանգության վրա։

«Այսօր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ մենք հանդես գնացինք «Թրամփի ուղի» նախագծի շրջանակային փաստաթղթի մասին համատեղ հայտարարությամբ»,- նշել է Ռուբին։ Նրա խոսքով՝ փաստաթղթի հիմքում ընկած են հանձնառություններ, որոնք ստանձնվել են 5 ամիս առաջ ԱՄՆ նախագահի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած պատմական խաղաղության գագաթնաժողովում։

Այս հայտարարությունը հաջորդում է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի նախօրեին Վաշինգտոնում կայացած հանդիպմանը։ ՀՀ և ԱՄՆ կառավարությունների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ «Թրամփի ուղին» նախագիծը ուղղված է խթանելու տարածաշրջանում խաղաղությունն ու կայուն զարգացումը։