ՔՊ-ի ներկուսակցական ընտրությունները՝ ձեւական ծես էին, թեկնածուների դասավորությունը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից

Ըստ կուլիսներում շրջանառվող տեղեկությունների, «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության կողմից ամիսներ շարունակ գովազդված ներկուսակցական ընտրությունները, որոնք հայտնի էին որպես «փրայմերիզ», իրականում ձեւական ծես էին։ Նրանք նախատեսված էին միայն հանրությանը ներկայացնելու ժողովրդավարական ընտրությունների պատրանքը։

Աղբյուրների համաձայն, ՔՊ-ի նախընտրական ցուցակը կազմելու գործում ներքին քվեարկությունը ոչ միայն ազդեցություն չի ունեցել, այլև թեկնածուների վերջնական դասավորությունը կազմվել է մի կենտրոնից՝ անձամբ կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Այս գործընթացը նկարագրվում է որպես «հատիկ առ հատիկ» ընտրություն, որի արդյունքում ընտրվել են հավատարիմ և վերահսկելի գործիչներ։