«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Դեռեւս անցած ուրբաթ օրը մեզ հայտնի դարձավ, որ ոստիկանության նորաստեղծ գվարդիային հանձնարարվել է «համար 1» պատրաստականության ռեժիմ։ Ըստ տեղեկությունների՝ ոստիկանությունը պատրաստ է, եթե անհրաժեշտ լինի, փակել մարզերից Երեւան մտնող ճանապարհները՝ կանխելով մարդկանց մայրաքաղաք ժամանելը։
Հրապարակում նշվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, նախապես ծրագրել է իր գործողությունները և կանխատեսել, որ ընդդիմությունը, տեսնելով ընտրությունների արդյունքները, կկանչի իր էլեկտորատին փողոցային պայքարի։
Սակայն, ինչպես նշվում է, երեկ՝ մինչև երեկո, ընդդիմադիր կուսակցությունները դեռևս քննարկումների մեջ էին և խուսափում էին կոնկրետ գնահատականներ տալ ընտրությունների մասին՝ չհայտարարելով, որ չեն ճանաչում դրանց արդյունքները։










