Անցած տարվա հոկտեմբերին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անակնկալ կերպով աշխատանքից ազատել էր մասնագիտական կրթության եւ ուսուցման վարչության պետ Արմենուհի Պողոսյանին եւ մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգման բաժնի պետ Կարեն Մանուկյանին։
Ըստ «Հրապարակ» թերթի տեղեկությունների՝ պաշտոնական պատճառը եղել է ինչ-որ քոլեջի ուսանողի սխալ ֆինանսավորումը։ Սակայն, ինչպես նշվում է, նախարարությունում վստահ էին, որ նախարարը, ըստ համակարգի աղբյուրների, փորձել էր ազատվել ոչ այնքան յուրային կադրերից։
Այս որոշումը դատական բողոքի է արժանացել։ ԿԳՄՍ նախարարի հրամանն անվավեր ճանաչելու պահանջով նախկին պաշտոնյաները դիմել էին դատարան։ Երեկ հայտնի դարձավ, որ դատարանը բավարարել է նրանց պահանջը՝ հաղթանակ շնորհելով երկու պաշտոնյաներին։










