Ինչպես տեղեկացրել էինք, ՔՊ-ն արդեն քանի օր է՝ մարտական պատրաստվածության է բերվել։ Ըստ «Հրապարակ» թերթի՝ իշխող ուժի ամփոփիչ հանրահավաքը տեղի կունենա հունիսի 5-ին։
Հրահանգվել է բոլոր մարզպետներին, որ իրենց ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակազմերին մեկ մարդու պես լցնեն ավտոբուսներն ու բերեն Երեւան։ Այս քայլի նպատակն է հակադրվողներին սպառնալ աշխատանքի կորստով։ Նույնպիսի հրահանգներ ուղարկվել են նաև մայրաքաղաքի և մարզային, համայնքային շտաբների պետերին։ Նրանց պահանջվել է ներկայացուցչական կազմերով հավսար-զգաստ կանգնել Հանրապետության հրապարակում, որտեղ նշանակված է հանրահավաքը։
Աղբյուրի համաձայն՝ պլանավորվում է կրկնել 2018 թվականի հանրահավաքի սցենարը՝ հրապարակը մարդկանցով լցնելու և ընտրությունից երկու օր առաջ հոգեպես ջարդելու նպատակով։










