Իշխանությունն ինքն իր ծաղկած վիճակը վախի մեջ է դրում

Մարդիկ խոսում են «ջախջախիչ», շրջադարձային, պատմական, աննախադեպ հաղթանակների և ընդդիմությանը ոչնչացնելու մասին, բայց իրենց գործողությունները տրամաբանորեն խոսում են հակառակի մասին։ Մարդիկ խոսում են վստահ հաղթանակի մասին, սակայն մարզեր են մեկնում, «ոտուձեռ» ընկած, մարդկանց ինչ-որ բաներ են խնդրում, իրենց կատարած աշխատանքը «վաճառում» են մարդկանց վրա։ Կառավարության նիստին վարկային համաձայնագիր են ստորագրում, շեշտում՝ հարգելի գյուղացիներ, տրամադրում ենք այս անտոկոս վարկը մի քանի ամսով, տոկոսները գործելու են հոկտեմբերից հետո։ Հիշեցնենք, որ մարդիկ իրենց քվե են տվել աշխատելու, պետությանը ծառայելու համար։ Իսկ նրանք իրենց աշխատանքը կարծես որպես լավություն վաճառեն մարդկանց վրա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Արմեն Հովասափյանը, երբ անդրադառնում ենք լիակատար հաղթանակի գնացող իշխանական ուժի նյարդային խոսույթի, ցայտնոտային քայլերի մասին։

Նկատում է՝ մարզերում, այդ թվում՝ գյուղական համայնքներում մարդիկ սուր հարցադրումներ են հնչեցնում։ «Այդ պահերին տեսնում ենք տվյալ անձնավորության բուռն արձագանքները, «մուննաթ գալը»։ Երբ նա դուրս է գալիս «սրտիկային» տրամադրությունից, ցույց է տալիս իր իրական դեմքը, թե ինքն ով է, ինչ է ներկայացնում իրենից, ձևական փաթեթավորումը, ծխածածկույթը միանգամից պատռվում են, և տեսնում ենք նրա ագրեսիան, մարդուն չսիրելը, անգամ ատելությունը որոշ առումներով։ Երբ մի քիչ ուսումնասիրում ես իրենց վարքաբանությունը և գործողություններն իրար կողքի ես դնում, «փազլն» ամբողջանում է։ Տեսնում ես, որ աթոռը, սեփական իշխանությունն ամեն կերպ ատամներով պահող մի գործընթացի և կերպարի հետ գործ ունենք, ով փորձում է դեմոնիզացնել ընդդիմադիր գործիչներին, առաջնորդներին, նրանց տարաբնույթ էպիտետներով որակումներ է տալիս։ Ընդ որում՝ այն դեպքում, երբ, օրինակ՝ Սամվել Կարապետյանն այս պահին բառի բուն իմաստով գտնվում է «բլոկադայի» մեջ, անգամ նրա ազատ տեղաշարժն է սահմանափակված։ Այսինքն՝ մարդու հետ գնում ես ընտրության, ամբողջովին նրան կաղապարելով, գցելով փակուղու մեջ և ասում ես՝ արի, ոչ հավասար դիրքում իրար հետ կռիվ տանք։ Դրանից զատ էլ, ամեն կերպ փորձում ես նրա հետ ասոցացվող մարդկանց, ներկայացուցիչներին, գործընթացները կանխել՝ դրանց տալով օրենքի ուժ, օրենսդրական կարգավորումներ, որ ասի՝ տեսե՛ք, սա օրենքով է սահմանված, մեր ցանկությունը չէ։ Այս գործողությունները ցույց են տալիս, որ նա վախերի մեջ է»,-նշում է մեր զրուցակիցը։

Քաղաքագետի խոսքով, ութ տարի է՝ նույն տեղապտույտի մեջ ենք։ «Բոլորն են հասկանում, թե ինչ է կատարվում, և մարդկանց մոտ անգամ ատելություն է առաջանում։ Ունեմ խոր համոզմունք, որ ընտրություններին մասնակցության բավականին բարձր ցուցանիշ է լինելու։ Մոտավորապես մինչև 60 տոկոս մասնակցության կանխատեսում ունեմ, ինչը, բնականաբար, շատ կարևոր է։ Քաղաքացին պետք է իր խոսքն ասի, իր մտածածն արտահայտի ընտրատեղամասում հունիսի 7-ին»։

Հաճախ կարծիք է հնչում, որ բացի ներհասարակական ատելություն գեներացնելը, Նիկոլ Փաշինյանը Հայաստանին թողնում է առանց իրական դաշնակիցների և գործընկերների։ Գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսությունն այսօր մեծապես կախված է Ռուսաստանից։ Իսկ հայ-ռուսական հարաբերությունները, մեղմ ասած, իրենց լավագույն օրերը չեն ապրում։ Ռուսական կողմի սահմանափակումները չեն հարվածելու միայն գործարարներին, դրանք ուղիղ հարված են երկրի տնտեսությանը և քաղաքացու գրպանին։ «Հայաստանի տնտեսության առյուծի բաժինն արտահանվում է ԵԱՏՄ շուկա։ 2015 թվականից՝ մոտ 10 տարի և ավելի, մեր շուկայի հիմնական սպառողը եղել է ԵԱՏՄ շուկան։ ԵԱՏՄ շուկա շարունակում է արտահանվել Հայաստանի և՛ գյուղմթերքը, և՛ ծխախոտը, և՛ կոնյակը, և՛ գինին։ Սա փաստ է, որի մասին օրվա իշխանությունը նույնպես կարծես բարձրաձայնել է։ Վիճակագրությունը ևս, որը չոր թվերից է կազմված, և այդտեղ ընդհանրապես քաղաքականություն չկա, նորից փաստում է այդ մասին։ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն այցից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը բավականին ծավալուն հարցազրույց տվեց ՏԱՍՍ գործակալությանը։ Նա հանգամանալից, կետերով իր մտահոգություններն էր բարձրաձայնել, բարձրաձայն մտածել, թե ի՞նչ կարող է լինել Հայաստանի հետ, եթե…
Օրինակ՝ հունիսի 20-ից հետո հնարավոր է Հայաստանը գազը գնի ոչ թե 170 դոլարով, այլ 700 դոլարով, ինչ