2025 թվականի հուլիսին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ հերթական աղմկահարույց կրճատումը: ԵՊՀ ռեկտորի որոշմամբ, հաշված օրերի ընթացքում լուծարվեց Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը, որը հայտնի էր իր ռազմահայրենասիրական ծրագրերով և նախաձեռնություններով: Կենտրոնի լուծարման որոշումը, որը, ըստ աղբյուրների, կայացվել է քաղաքական պատվերով, անմիջապես հետևանքներ ունեցավ՝ կենտրոնի աշխատակիցները դատական գործընթաց սկսեցին:
Լուծարման որոշումից անմիջապես հետո կենտրոնի աշխատակիցները հայտարարեցին, որ տեղի ունեցածը ակնհայտ ապօրինի է և քաղաքական ենթատեքստ ունի: Դրանից հետո 10 աշխատակից դիմել են դատարան՝ վիճարկելու ռեկտորի որոշումը:
Նախորդ տարվա ավարտին և այս տարվա սկզբին դատարանը հրապարակել է որոշումներ՝ մասնակի բավարարելով աշխատակիցների պահանջը և պարտադրելով համալսարանին վճարել տուգանք՝ հարկադիր պարապուրդի և վերականգնման անհնարինության համար:
Այնուամենայնիվ, կենտրոնի աշխատակիցները բողոքարկել են այս որոշումը՝ պահանջելով հայցի լիարժեք բավարարում՝ աշխատանքային իրավունքների վերականգնում:
Հետաքրքիր է, որ ՀՀ վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել բոլոր հայցերը, բացի մեկից: Բացառությունն արվել է կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Վահագն Վարագյանի ներկայացրած հայցի նկատմամբ: Այս փաստը, որը հաշվի առնելով բոլոր հայցերի նույնական հիմքը, ևս մեկ անգամ հաստատում է աշխատակիցների պնդումը՝ քաղաքական ազդեցության մասին:
Հավելենք, որ վերջին 4 տարվա ընթացքում ԵՊՀ-ն, դատարանի որոշումների արդյունքում, աշխատանքից ապօրինի ազատված աշխատակիցներին վճարել է մոտ 80 մլն դրամ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:










