Դատարանը բեկանել է Գրիգոր Իսկանդարյանի հայցը՝ ընդդեմ Տիգրան Ավինյանի հոր

Անցած ամռանը «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը դատարան էր դիմել՝ պահանջելով փոխհատուցում քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը՝ Արմեն Ավինյանին:

Հիշեցնենք, որ Իսկանդարյանը դատարան էր դիմել այն բանից հետո, երբ Ավինյանի հայրը հանրային խոսքում «համբալ» էր անվանել «Օպել» մակնիշի մեքենաներ վարողներին։

Առաջին ատյանի դատարանը Իսկանդարյանի հայցը մասնակիորեն բավարարել էր՝ 500 հազար դրամի փոխհատուցման պահանջից 250 հազար դրամն էր վճռել։ Այնուհետև Ավինյանի հայրն առաջին ատյանի որոշումը բողոքարկել էր վերաքննիչ քաղաքացիական դատարան։

Վերաքննիչ դատարանը, որի նախագահը դատավոր Նարեկ Գաբրիելյանն էր, օրեր առաջ կայացրել է վճիռ՝ ամբողջությամբ բեկանելով առաջին ատյանի որոշումը։ Ըստ այդմ, Գրիգոր Իսկանդարյանի հայցը Արմեն Ավինյանի դեմ ամբողջությամբ մերժվել է։

Սա նշանակում է, որ «կարմիր գծերի գումարը պիտի 500 հազար սարքեն, որ ամեն համբալ չգա կայնի ստեղ՝ իրա գեղի Opel-ով» արտահայտությունը վերաքննիչ դատարանը չի համարում վիրավորական, այլ խրախուսում է այն։ Սա առաջին դեպքը չէ, երբ վերադաս դատարանները բեկանում են առաջին ատյանի դատարանի որոշումները՝ հօգուտ իշխանությունների։