Հունիսից Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների աշխատակիցները նոր աշխատավարձ կստանան։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ աշխատավարձի բարձրացումը կայացել է ըստ աշխատակիցների հաստիքների։ Ընդհանուր առմամբ բոլոր աշխատակիցների աշխատավարձը բարձրացել է 20 տոկոսով։
Այս բարձրացումը նախորդի հետ համեմատած ավելի միասնական է։ 2023 թվականին աշխատավարձի բարձրացումը տարբերակային էր՝ կախված հաստիքից։ Այդ ժամանակ դաստիարակների աշխատավարձը բարձրացել էր 31 տոկոսով, իսկ որոշ այլ աշխատակիցների դեպքում՝ 15 տոկոսով։










