«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կասկածամտությունը եւ վախերն անսահմանափակ են։ Ըստ լրատվականի, նա իրենից բացի, կարելի է ասել, ոչ ոքի չի վստահում, եւ նույնիսկ իր անձնական մատուցողին է հետը պտտեցնում՝ մասնակցելուց առաջ։
Հրապարակում նշվում է, որ վարչապետը չի վստահում նաեւ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացրած հարցումներին։ Այդ պատճառով, ընտրություններին ընդառաջ, նա սեպարատ հարցումներ է պատվիրում՝ իրավիճակը ավելի լավ հասկանալու եւ կողմնորոշվելու համար։
Ըստ ամենայնի՝ Նիկոլ Փաշինյանն ավելի բարձր արդյունքներ է ակնկալում, եւ ԱԱԾ-ի հարցումների արդյունքները չեն համապատասխանում այդ սպասելիքներին։










