Ուժային կառույցների մեր աղբյուրները հայտնում են, որ վերջին շաբաթներին ՆԳՆ-ի և պաշտպանության համակարգերում սկսվել է նախընտրական «զտում»։
Ըստ աղբյուրների՝ աշխատանքից ազատվում են նրանք, ովքեր թեկուզ հեռավոր բարեկամություն կամ մտերմություն ունեն ընդդիմադիր շրջանակների հետ։ Պաշտոնական բացատրությունը «այլեւս նպատակահարմար չենք գտնում համատեղ աշխատանքը» է, սակայն հետո, «չերեզներով», տեղեկացնում են, որ հեռացումը կապված է ընդդիմության հետ կապի պատճառով։
Այս գործընթացի ամենահետաքրքիր կողմը այն է, որ որոշ աշխատողների ազատման պատճառը դառնում է ընդդիմադիր բարեկամի հետ վերջին անգամ հանդիպումը, որը տեղի է ունեցել 3-4 տարի առաջ։










