Երևանի «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան աշխատակազմը մեկուկես տարի է՝ աշխատավարձ չի ստացել

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան աշխատակազմը մեկուկես տարի է՝ աշխատավարձ չի ստացել։ Բժշկական հիմնարկի աշխատողների խոսքով՝ քաղաքապետարանը պարտք է ունեցել շուրջ կես տարվա աշխատավարձ։

Ծննդատան նախկին աշխատակից՝ անեսթեզիոլոգ Հայկանդուխտ Գրիգորյանը նշել է, որ, թեև քաղաքապետարանը օրեր առաջ խոստացել էր վճարել, բայց իրենք այլեւս չեն հավատում այդ խոստումներին։ Ըստ նրա՝ աշխատակազմը պատրաստվում է առաջիկայում բողոքի ձայն բարձրացնել՝ կառավարության շենքի մոտ։

Հիշեցնենք, որ «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատունը 2020 թվականից հանձնված էր եղել հավատարմագրային կառավարչին։ 2022 թվականից, երբ կառավարիչը չի կատարել իր պարտավորությունները, Երևանի քաղաքապետարանը սկսել է պայմանագրի խզման գործընթաց, որն ավարտվել է 2024 թվականի ապրիլի 29-ին։

2024 թվականի մայիսի 1-ից ծննդատան վերահսկողությունը վերադարձել է քաղաքապետարանին, իսկ հուլիսի 14-ին առողջապահության նախարարի հրամանով կասեցվել է դրա գործունեությունը։ Քաղաքապետարանը դեռ 2 տարի առաջ հայտարարել էր, որ ծննդատունը ժամանակավոր է փակվել և անպայման կվերաբացվի։