Իմ աղբյուրների համաձայն, վերջին կառավարության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոշտ խոսակցություն է ունեցել աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ։
Վարչապետը, ըստ աղբյուրի, կոշտ հարցում է ուղղել աշխատակազմի ղեկավարին՝ մեղադրելով եկեղեցու դեմ իրականացված արշավի օպերացիան ձախողելու մեջ։ Նրա խոսքերը, որոնք հնչել են նիստի ավարտին, եղել են ուղղակի և կտրուկ։
«Մեծ-մեծ խոսում էիր, թե՝ թող վրաս էդ հարցը, թողեցի, ի՞նչ արեցիր»,- այսպես է, ըստ իմ աղբյուրի, Նիկոլ Փաշինյանը կշտամբել Արայիկ Հարությունյանին՝ նրա գործողությունների կամ անգործության վերաբերյալ հստակ հակադրություն արտահայտելով։ Այս խոսակցությունը, ըստ աղբյուրի, ցույց է տալիս վարչապետի բարձր պաշտոնական պարտականությունների իրականացման նկատմամբ ունեցած խիստ վերահսկողությունը։











