Օրերս պաշտոնապես հայտնի դարձավ, որ Ստեփանավանի բժշկական կենտրոնի արդեն նախկին տնօրեն Անուշ Իսպիրյանին մեղադրանք է առաջադրվել՝ իրեն վստահված գույքը հափշտակելու և խարդախության հոդվածներով։
Ըստ մեղադրանքի՝ Անուշ Իսպիրյանը կեղծ բուժառուների է գրանցել և պետությունից գումար ստացել՝ իրականում բուժում չստացած մարդկանց համար։ Նա ԲԿ տնօրենի պաշտոնում նշանակվել էր մոտ երեք տարի առաջ՝ 2021 թվականի ամռանը։
Ինչպես հայտնի է, այդ հարցում գործուն ջանքեր է գործադրել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Գաղտնիք չէ, որ Ստեփանավանում հենց նա և նրա հայրը բոլոր ոլորտներում կադրային քաղաքականություն են իրականացնում։ Անուշ Իսպիրյանը, որը Պապիկյանի հոր ընկերոջ դուստրն է, նշանակվել է հենց նրա հովանավորությամբ, չնայած բժշկական հաստատության կոլեկտիվը կտրականապես դեմ էր այդ նշանակմանը։
Հաղորդումներ կան, որ իրավապահ մարմինները ուսումնասիրություններ են սկսել նաև նրանց նշանակած այլ կադրերի նկատմամբ։ Ընտրություններին նախորդող այս իրադարձությունները, հավանաբար, կապված են իշխանությունների կողմից իրավիճակի վերահսկելիությանը ապահովելու փորձերի հետ։











