Համբարձում Մաթևոսյանը ՄԱԿ-ի ասամբլեայում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը շրջակա միջավայրի պահպանության հարցում

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ասամբլեայի 7-րդ նստաշրջանի (UNEA-7) շրջանակում մասնակցել է «Կայուն լուծումների առաջմղում՝ դիմակայուն մոլորակի համար» խորագրով բարձր մակարդակի քննարկմանը։ Նա ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Ազգային հայտարարությունը և հանդես եկել ելույթով, որտեղ ընդգծել է երկրի ռազմավարական առաջնահերթությունները։

Նախարարը նշել է, որ շրջակա միջավայրի պահպանությունը, կլիմայի փոփոխության ազդեցությունների մեղմումը և երկրի դիմակայունության բարձրացումը Հայաստանի համար ռազմավարական առաջնահերթություններ են։ Ըստ նրա՝ ձևավորվում և իրականացվում են մի շարք ռազմավարական և ինստիտուցիոնալ լուծումներ՝ ուղղված այդ նպատակների իրականացմանը։

Համբարձում Մաթևոսյանը համոզմունք է արտահայտել, որ բնական կապիտալի հաշվառումն ու էկոհամակարգային ծառայությունների գնահատումը պետք է դառնան ազգային պլանավորման և ներդրումային որոշումների անբաժանելի մաս։ Նա նաև շեշտել է, որ նորարար ֆինանսական գործիքները պետք է ծառայեն պահպանության և զարգացման միջև կապի ամրապնդմանը։

Նախարարը նաև հստակորեն հայտարարել է, որ որևէ երկիր չի կարող միայնակ ապահովել շրջակա միջավայրի դիմակայունությունը, և գլոբալ համագործակցությունը վճռորոշ է այս գործընթացում։

Հայաստանը պատրաստվում է 2026 թվականի հոկտեմբերին Երևանում հյուրընկալել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովը։ Այս միջոցառումը կլինի կարևոր հարթակ՝ գնահատելու Կունմին–Մոնրեալի Գլոբալ կենսաբազմազանության շրջանակի իրականացումն ու ձևավորելու դրա նպատակներին հասնելու հետագա ուղիները։

Համբարձում Մաթևոսյանը հաստատել է Հայաստանի պատրաստակամությունն ու հանձնառությունը՝ շարունակելու