Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը նշանավորեց երկու երկրների միջև պաշտպանական համագործակցության նոր էտապը՝ այցելելով Հայաստան

Մեծ Բրիտանիայի պաշտպանության հարցերով պետնախարար, Լորդ Վերնոն Քոքերը, իրականացրել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի առաջին պաշտոնական այցը Հայաստան՝ նշանավորելով երկու երկրների միջև պաշտպանական հարաբերությունների կարևոր փուլ։ Այս մասին հայտնել են Մեծ Բրիտանիայի դեսպանության կողմից։

Այցի ընթացքում պաշտոնապես բացվել է Մեծ Բրիտանիայի առաջին մշտական Պաշտպանության բաժինը Երևանում։ Այս քայլը վերահաստատում է Միացյալ Թագավորության երկարաժամկետ հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի անվտանգությանը, ինքնիշխանությանը և պաշտպանական կարողություններին։

Այցի շրջանակում Լորդ Քոքերը հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ՝ քննարկելու երկկողմ պ