Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Երրորդ երկրներից մի շարք ապրանքների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշումը։ Այս քայլը նպատակ ունի պաշտպանելու տեղական մետալուրգիական ոլորտը և խթանելու ավելացված արժեք ունեցող արտադրությունների զարգացումը։

Նախարարության առաջարկությամբ, որը նախատեսվում է կիրառել 6 ամսվա ընթացքում, արգելվում է երրորդ երկրներից սև մետաղից պատրաստված նախապատրաստվածքների ներմուծումը։ Այս որոշումը, ինչպես նշվում է, ուղղված է կանխելու տեղական ձուլվածքներ և ամրաններ արտադրող ձեռնարկությունների գործունեության դադարի հետ կապված հնարավոր վտանգները։

Այս քայլը հաջորդում է մի շարք նախորդ որոշումների, որոնք կառավարությունը կայացրել է տնտեսական քաղաքականության շրջանակում։ 2025 թվականին «Պետական տուրքի մասին» օրենքում կատարվեց լրացում, որի համաձայն «ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» դասակարգչի 7214 և 7215 ապրանքային խմբերին դասվող պողպատե ամրանների ներմուծման լիցենզիաների համար սահմանվեց պետական տուրք բազային տուրքի 29-ապատիկի չափով։

Ավելի վաղ, նպատակ ունենալով խթանել տեղում սև ու գունավոր մետաղների ջարդոնի վերամշակման, թափոններից մետաղների կորզման և ավելացված արժեքով արտադրանքների արտադրությունը, կառավարությունը արգելել էր սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանումը, ինչպես նաև սահմանափակել էր սև մետաղից պատրաստված պարզ և ցածր ավելացված արժեք ունեցող որոշ