Վեհափառի հորդորին ենք սպասում, պատրաստ ենք ցանկացած գործողության

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում՝ ներկայիս քաղաքական իրավիճակի և Եկեղեցու դեմ ընթացող արշավի հնարավոր պատասխանների հարցին։

Նախագահը նշել է, որ միասնական պայքար մղելու խնդիրը հստակ առկա է, սակայն, ցավոք, այն դեռևս չի ստացվում։

Անդրադառնալով Եկեղեցու դեմ արշավին՝ Սերժ Սարգսյանը հստակ հորդորել է ինքնուրույն գործողություններից ձեռնպահվել։ «Ես հայտարարել եմ, որ Վեհափառի հորդորով ցանկացած գործողության պատրաստ ենք, ինքնագլուխ որևէ գործողություն չենք անելու»,- ասել է նախագահը՝ ընդգծելով համակարգված և կենտրոնացված մոտեցման կարևորությունը։

Նրա խոսքով՝ հնարավոր է, որ իրենց կողմից կատարվող գործողությունները բավարար չեն ռեկլամվում, ինչի արդյունքում դրանց ազդեցությունը նվազագն է։

Այս հարցում նախագահի հստակ դիրքորոշումը կարևոր նշանակություն ունի՝ ընդգծելով համայնքի և հայրապետի ղեկավարության ներքո համակարգված գործողությունների անհրաժեշտությունը։