Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի հետ։
Հանդիպման ընթացքում վարչապետը բարձր է գնահատել Կառավարության և ՍԴՀԿ-ի միջև ձևավորված կառուցողական համագործակցությունը։
Համբիկ Սարաֆյանը, իր հերթին, վերահաստատել է կուսակցության անշուշտ աջակցությունը խաղաղության օրակարգին և ՀՀ Կառավարության ընթացիկ քաղաքականությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության Կառավարության ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր։













