Սուրբ Փրկիչ եկեղեցում Նիկոլ Փաշինյանի կազմակերպած պատարագին ներկա էր նաև Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը։
Եկեղեցու բակում լրագրողների հետ շփման ընթացքում քաղաքապետը հրաժարվեց մեկնաբանություններ տալ՝ նշելով, որ նա այստեղ գտնվում է միայն երկրի ղեկավարին դիմավորելու համար։ «Ես մարդ եմ դիմավորում, մեկնաբանություն չեմ տալիս, եկել եմ՝ երկրի ղեկավարին դիմավորելու, այլ հարցերի չեմ պատասխանում», – ասաց նա։













