Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայանիստի նորակառույց դպրոց այցելության ընթացքում իր ելույթում նշեց, որ նման նախագծով կառուցվող դպրոցները երկրի վերափոխման շատ կարևոր, անբաժանելի և անկյունաքարային մասն են։
«Նորակառույց դպրոցը, ցանկացած նորակառույց շենք, արտահայտում է մտածողության փոփոխություն»,-ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ նոր շենքերը խոսում են ոչ միայն ֆիզիկական, այլև մտավոր տրանսֆորմացիայի մասին։ Նրա խոսքով՝ նոր դպրոցը, նոր չափորոշիչը և ուսուցիչների ատեստավորման համակարգն արտահայտում են նոր մտածողություն։
Փաշինյանը նաև նշեց, որ չնայած նոր մտածողության ֆորման գտելու փաստին, այն անընդհատ պետք է հղկվի և վերափոխվի։
Վարչապետը դիմելով աշակերտներին ընդգծեց, որ նոր դպրոցն արտահայտում է նաև ՀՀ կառավարության սերը նրանց նկատմամբ։













