Մինչ այս պահը հայտնի չէ, թե ով է Մեծամոր խոշորացված համայնքի Այգեշատ բնակավայրի եկեղեցում պատարագ մատուցելու, որին մասնակցելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց տվյալ եկեղեցու քահանա տեր Մաշտոց Ստեփանյանը։
«Ես էլ կարող եմ մատուցել, ի՞նչ խնդիր կա»,–ասաց նա՝ անդրադառնալով հարցին՝ ով կլինի պատարագի հիմնական քահանան։
Հարցին՝ պատարագի ժամանակ կզեղչվի՞ն է կաթողիկոսի անունը, որպեսզի հավատացյալները որոշեն՝ մասնակցել, թե ոչ, տեր Մաշտոցը պատասխանեց․ «Ովքեր ուզում են, թող գան, ովքեր չեն ուզում… եկեղեցու դռները բոլորի առաջ բաց են, ոչ մի արգելք չկա, ովքեր չեն ուզում, Աստված իրենց հետ»։
Նա նաև հավելեց․ «Ես պատարագ մատուցելուց կորոշեմ՝ զեղչել, թե ոչ։ Դուք ժամանակից առաջ մի անցեք։ Ես ոչ մեկին չեմ միացել, ես ունեմ իմ անձնական կարծիքները»։













