ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Համբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Համբուրգ քաղաքում գործող հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում վարչապետը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայիս առաջնահերթությունները։ Անդրադարձ է եղել տնտեսության զարգացման ընթացիկ տեմպերին, ինչպես նաև «Իրական Հայաստան» (Real Armenia) ծրագրի և դրա իրագործման ընթացքին։

Հանդիպման օրակարգում նաև առկա էին Հայաստանում կատարվող եկեղեցական կառույցների նորոգման աշխատանքները, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում ընթացող գործընթացների հարցերը։

Վարչապետ Փաշինյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների կողմից առաջադրված հարցերին՝ մանրամասն քննարկելով նրանց հետաքրքրող հարցադրումները։