Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
Գերմանիայի կանցլերը հայտնել է, որ 2026 թվականի մայիսի 4-ին կայցելի Հայաստան՝ Եվրոպական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։
Կանցլերը նաև շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության շուրջ համաձայնության հասնելու հարցում։
Մերցն ընդգծել է, որ գերմանական ընկերությունները մեծացնում են իրենց հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։ Նա նաև հիշեցրել է, որ այսօր ստորագրվել է Գերմանիայի և Հայաստանը միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի հռչակագիրը։













