ՀՀ դեսպանը և ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյան քրիստոնեական արժեքների շուրջ համագործակցության կարևորությունը են ընդգծել

Դեկտեմբերի 9-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարության միջազգային կրոնական ազատության գծով ավագ պաշտոնյա Այզաք Սիքսի հետ։

Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը նշել է, որ կրոնական ազատությունը Հայաստանում համարվում է ժողովրդավարության հիմնարար բաղադրիչ։

Ի պատասխան՝ Այզաք Սիքսը կարևորել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող խաղաղությանը միտված ջանքերը՝ դրանք համարելով կրոնական ազատության ապահովման համար անհրաժեշտ նախապայման։ Նա նաև ընդգծել է, որ քրիստոնեական արժեքների շուրջ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը ունի քաղաքակրթական նշանակություն։

Այս հանդիպումը հաստատում է երկու երկրների միջև կրոնական ազատության և խաղաղության հարցերով համատեղ աշխատանքի շարունակականությունը։