Դեկտեմբերի 10-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Հունաստանի դիվանագիտական ակադեմիայի տնօրեն Միքաիլ Դիամեսիսի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների դիվանագիտական կրթական կառույցների՝ Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Հունաստանի դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության հեռանկարները։ Կողմերը նշել են փոխադարձ պատրաստակամությունը խթանելու փորձի և մասնագիտական գիտելիքների փոխանակումը՝ համատեղ նախաձեռնությունների և ուսումնական ծրագրերի միջոցով։
Դավիթ Կարապետյանը զրուցակցին ներկայացրել է նաև «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի կարևորությունը՝ ընդգծելով այս համատեքստում հետագա փոխգործակցության հնարավորությունները։













