Հարսանիքների սիրահարը՝ Փաշինյանը, նշում է ՔՊ-ականի աչքալուսանքը

Հարսանիքների, քեֆ-ուրախությունների և խնջույքների մեծ սիրահար Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը իր թիմի հետ հերթական խնջույքին է մասնակցելու։ Ըստ մեր տեղեկությունների՝ այս անգամ ՔՊ-ականները հավաքվում են աչքալուսանքի։

Բանն այն է, որ Արփի Դավոյանի դստեր ծնունդը ՔՊ-ականները նախկինում չէին նշել և այժմ լրացնում են այդ բացը։

Հատկանշական է, որ Դավոյանի դուստրը արդեն 2 ամսական է և աչքալուսանքի համար միայն հիմա են որոշել հավաքվել։ Հավանաբար, հին հայկական ադաթով, նրանք քառասունքից հետո են որոշել նշել այդ կարևոր իրադարձությունը։

ՔՊ-ականները այս անգամ հավաքվելու են Հատիս գյուղի Սարին ռեստորանում։ ՔՊ-ի մեր աղբյուրի համաձայն՝ այդ օրը սպասվում է, որ Փաշինյանը կցուցադրի իր երաժշտական տաղանդը և ամբողջ թիմը կուկնդրի նրա կատարումը՝ հարվածային գործիքների վրա։

Ավելի վաղ «Հրապարակ» թերթը նաև գրել էր, որ Փաշինյանը երաժշտություն է ձայնագրել։