Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 11-13-ը աշխատանքային այց կկատարի Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբաթ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։
Այցի նպատակն է մասնակցել Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակին նվիրված միջոցառումներին։
Նախատեսվում է, որ այցի ընթացքում ՀՀ նախագահը կունենա հանդիպումներ Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի և այլ երկրների գործընկերների հետ։













