ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերին։ Այս փոփոխությունները նպատակ ունեն վերացնելու այն պարտադիր պահանջը, որը պահանջում էր ծանուցումները, այլ բնույթի փաստաթղթային հրապարակումներից բխող տեղեկատվությունը հրապարակել որոշակի տպաքանակ ունեցող մամուլում։
Այս պարտադիր պահանջը կփոխարինվի ավելի արդիական և կիրառելի մեթոդներով։ Օրինագծի համաձայն՝ ծանուցումները կկատարվեն հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ www.azdarar.am-ում, և (կամ) այլ կազմակերպությունների ինտերնետային կայքերում։
Այս կարգավորումների ներդրումը կնպաստի հրապարակման գործընթացի արդիականացմանը՝ փոխարինելով իրենց արդյունավետությունը կորցրած իրավակարգավորումները ժամանակին առավել համահունչ և կիրառելի նորմերով։













