Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցում անդրադառնալով Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզին, որը նա մի քանի օր առաջ հրապարակել էր, մեկնաբանել է դրա առանձին կետերը։
«Առաջին կետը վերաբերում էր կաթողիկոսական տեղապահի ընտրությանը, որը, իրոք, առաջին քայլն է։ Այդ առումով պետք է ասեմ, որ կարևոր է, որ դա տեղի ունենա այս պահին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում գործող կանոններին համապատասխան, ինչքան գիտեմ, դա իրականացնում է եպիսկոպոսաց դասը։ Այս հարցում ես որևէ այլ առաջարկ և մոտեցում չունեմ։ Ուզում եմ ասել, որ Կաթողիկոսական տեղապահի առաջնային գործը պետք է լինի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նոր կանոնագրքի ընդունման պրոցեսի կազմակերպումը»,- նշել է վարչապետը։













