Ես Համբուրգից մեկնելու եմ Մոսկվա․ Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեկնում է Մոսկվա։

«Ես Համբուրգից մեկնելու եմ Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին»,- ասաց նա՝ նշելով, որ այս քայլը կատարվում է այն պայմաններում, երբ Հայաստանը միաժամանակ խորացնում է իր հարաբերությունները Եվրոպական Միության հետ։

Փաշինյանը նաև անդրադարձավ երկու միությունների՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի, հնարավոր համատեղելիության հարցին։ «Մենք խորացնում ենք հարաբերությունները ԵՄ-ի հետ, ես այստեղից մեկնում եմ Մոսկվա․ հիմա կա՞ համատեղելիություն, թե՞ ոչ։ Ակնհայտորեն չկա, քանի որ երկուսն էլ իրականության մեջ տեղի են ունենում»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ որոշում կայացնելու համար անհրաժեշտ է սպասել այն պահին, երբ կհասկանա անհամատեղելիության աստիճանը։