Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ կատարած հանդիպման ընթացքում անդրադարձել է գերիների հարցին՝ նշելով, որ այդ հարցով աշխատանքները շարունակվում են անընդհատ, թեև դրանք հանրությանը երևում չեն։
«Մենք հաճախ խոսում ենք գերիների և անհետ կորածների մասին, և այդ թեմայով մենք ավելի շատ ենք խոսում, քան ցանկացած այլ հարցով։ Այս գործընթացը կավարտվի այն պահին, երբ մեր բոլոր հայրենակիցները վերադառնան տուն։ Մեր համար տարբերություն չկա, բոլորը պետք է վերադառնան։ Դա ժամանակի հարց է, և ես դրանում վստահ եմ»,- ասել է Ալեն Սիմոնյանը՝ ընդգծելով, որ չորս գերիների վերադարձը հենց այդ անընդհատ իրականացվող գործընթացի արդյունքն է։













