Համբուրգում հայ լրագրողների հետ հանդիպման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը բալանսավորված է և այն իրականություն է։
«2021 թվականի կառավարության ծրագրում հատուկ բաժին կա տարածաշրջանացման մասին։ Այս տարի ես հանդիպել եմ և աշխատանքային կապեր հաստատել մեր բոլոր հարևան երկրների ղեկավարների հետ՝ աշխատանքային կամ պաշտոնական այցերի շրջանակում։ Ոտքի վրայի խոսակցություններ էլ է եղել, բայց նաև պաշտոնական այցերի շրջանակում։
Այս տարի մեր երկու պաշտոնական պատվիրակությունն էլ արդեն մեկնել է Ադրբեջան։ Ուրեմն, ես համոզված եմ, որ առաջիկայում նաև ադրբեջանական պատվիրակություններ կգան։ Այս տարի Ադրբեջանով գնացք է մտել Հայաստանի Հանրապետություն։
Ես մամուլում կարդում եմ, որ քննարկվում է նավթամթերքի ներկրման հարցը։ Սա բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականություն է, որտեղ մենք, ի վերջո, ունենք հաջողություն։ Ինչի՞ ենք այդ հաջողությունից ուզում հրաժարվել, պետք է այս հաջողությունը զարգացնել»,– ընդգծեց վարչապետը։













