Անահիտ Ավանեսյանի թանկարժեք աքսեսուարները՝ ֆոնում աղքատության ցուցանիշները

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրապարակել է լուսանկար, որում ներկայացնում է «Արմեդ» համակարգում գրանցված ապահովագրության դիմումների թիվը։ Սակայն լուսանկարի ուշադրությունը գրավել են ոչ թե թվերը, այլ նախարարի կրած աքսեսուարները։

«Ժողովուրդ» օրաթերթի համաձայն՝ նախարարի կրած գոտին Hermès բրենդի «Kelly 18 belt» մոդելն է, որը պատրաստված է բարձրակարգ կաշվից, ձեռքի աշխատանքով և արժե 1375 ԱՄՆ դոլար։ Լուսանկարի մեկ այլ կադրում նկատվում է նաև նախարարի կրած Christian Dior շարֆիկը, որի զեղջով արժեքը կազմում է 64.000 դրամ։

Այս իրադարձությունը հիշեցնում է նախարարի նախկին հանդես գալը, երբ նա կրում էր 3132 դոլար արժողությամբ պայուսակ։

«Ժողովուրդ» օրաթերթը նշում է, որ, թեև առողջապահության նախարարի համար, որը ստանում է մոտ 10 մլն դրամ պարգևավճար, այս գումարները կարող են թվալ աննշան, սակայն դրանք հակադրվում են երկրի աղքատության ցուցանիշներին։ ՀՀ-ում 21,7% բնակչությունը ապրում է աղքատության մեջ, որից 649.000 մարդ չի կարողանում ապահովել իր օրվա նվազագույն կարիքները, իսկ 18.000 մարդ գտնվում է ծայրահեղ աղքատության մեջ։ Այս պայմաններում նման շքեղությունները, օրաթերթի կարծիքով, արդեն ամբարտավանություն են։

Հոդվածում նաև հիշատակվում է, որ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր օրերում հաճախ էր խոսում շքեղության հարկի անհրաժեշտության մասին, սակայն այժմ, երբ նա և իր թիմը ապրում են շքեղ կյանքով, այդ հարցը մոռացվել է։