Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը կմասնակցի միջազգային միջոցառմանը Մոլդովայում

Արտաքին տեղեկատվական մանիպուլյացիայի ու միջամտության և հիբրիդային սպառնալիքների դեմ հակազդեցության թեմայով միջոցառմանը մասնակցելու համար դեկտեմբերի 1-4-ը Քիշնև (Մոլդովայի Հանրապետություն) կգործուղվի Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովի կողմից՝ հրապարակված հաղորդագրությունը։

ԱԺ նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 1-ին ստորագրել է համապատասխան կարգադրությունը։

Միջոցառումը նվիրված է 2024-2025 թվականներին Մոլդովայում կայանալիք ընտրություններին։